Մոսկվայում Պետդումայի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 61,4 տոկոս. նախնական տվյալներ

05.12.2011, 11:23
Մոսկվայում Պետդումայի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 61,4 տոկոս. նախնական տվյալներ

ՌԴ 6-րդ գումարման Պետդումայի ընտրություններին ընտրողների մասնակցությունը Մոսկվայում, ըստ նախնական տվյալների, կազմել է 61,4 տոկոս, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ այս պահին մշակվել է 3,279 ընտրատեղամասերի քվեաթերթիկների 97.21 տոկոսը, 105 տեղամաս դեռևս չի ներկայացրել տվյալները: «Յեդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 46,5 տոկոսը, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 19.37 տոկոսը, «Արդար Ռուսաստան» կուսակցությունը՝ 12,16 տոկոսը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,5 տոկոսը, «Յաբլոկո» կուսակցությունը՝ 8.57 տոկոսը, «Ռուսաստանի հայրենասերներ» կուսակցությունը՝ 1,34 տոկոսը և «Պրավոյե դելո» կուսակցությունը՝ 0,82 տոկոսը:-0-