+8
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը երկխոսության հեղինակավոր հարթակ է դարձել. Նազարբաև

11:04
21 Նոյեմբերի 2011

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ողջունել է Եվրոպական և ասիական մեդիաների վեցերորդ ֆորումի մասնակիցներին: Նա ֆորումը համարել է երկխոսության հեղինակավոր հարթակ՝ ԶԼՄ-ների զարգացման հարցերի քննարկման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը, որն անցկացվում է վեցերորդ անգամ անընդմեջ, արդեն դարձել է երկխոսության հեղինակավոր հարթակ՝ ԶԼՄ-ների զարգացման հարցերի քննարկման համար», - նշվում է ողջույնի խոսքում, որը Նազարբաևի անունից ընթերցել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագլան Մայլիբաևը:

Նազարբաևի կարծիքով՝ նման հանդիպումները էական ներդրում են կատարում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման գործում: Նա բավականին խորհրդանշական է համարել այն փաստը, որ Ղազախստանի երիտասարդ մայրաքաղաքը՝ Աստանան, ընտրվել է ֆորումի անցկացման վայր՝ «Անկախ պետությունների լրատվական գործընկերություն. քսանամյակի փորձ» նշանաբանի ներքո: Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ դեկտեմբերի 16-ին հանրապետությունը կնշի անկախության 20-ամյակը:
«Այս բոլոր տարիների ընթացքում մեր երկիրը առաջնային դեր է խաղում ԱՊՀ ժողովուրդների մերձեցման գործում», - նշել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ Ղազախստանի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ ստեղծվել են ԵվրԱզԷՍ-ը, ՀԱՊԿն ու Մաքսային միությունը: Եղբայրական երկրների աջակցությամբ Ղազախստանը ընտրվել է ԵԱՀԿ նախագահ, ավելացրել է նա:

 «Այս ամենը խոսում է մեր պետությունների միջև վստահության բարձր մակարդակի և համագործակցության մեծ հեռանկարների մասին», - նշել է Նազարբաևը:

Նախագահը ֆորումի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք, թարմ գաղափարներ և նոր ստեղծագործական հաջողություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ
13:01
30 Մարտի 2023
«Սուրմալուն» այսօրվանից բաց է
«Սուրմալուն» այսօրվանից վերաբացվել է
12:56
30 Մարտի 2023
Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու
Ուշադրություն. Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ