Աշնանը նվիրված ռուս դասականների՝ Միխայիլ Լերմոնտովի, Մարինա Ցվետաևայի, Իվան Տուրգենևի բանաստեղծությունները մինչև հոկտեմբերի վերջ կհնչեն Մոսկվայի մետրոպոլիտենի ռադիոյով, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ մետրոյում ռադիոյի հայտարարություններից կարելի է իմանալ, թե երբ և որտեղ է առաջին անգամ հնչել Մենդելսոնի «Հարսանեկան քայլերթը», Փոքր թատրոնի և Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնի, շրջափակման մեջ գտնվող Լենինգրադում Վ. Ֆ. Կոմիսարժևսկու անվան թատրոնի բացման և այլ իրադարձությունների մասին:-0-