«Եդինայա Ռոսիա»-ի համագումարը, որտեղ Պուտինն առաջադրվել է որպես ՌԴ նախագահ, ծրագրված է նոյեմբերի 27-ին

12.10.2011, 16:18
«Եդինայա Ռոսիա»-ի համագումարը, որտեղ Պուտինն առաջադրվել է որպես ՌԴ նախագահ, ծրագրված է նոյեմբերի 27-ին

«Եդինայա Ռոսիան» նախապես ծրագրում է նոյեմբերի 27-ին համագումար անցկացնել, որտեղ կառաջադրվի կուսակցության առաջնորդ և վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնին, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է կուսակցության Կենտրոնական ընտրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Վորոբյովը:

«Համագումարի մոտավոր տարեթիվը նոյեմբերի 27-ն է»,- ասել է Վորոբյովը:

Բացի այդ, Վորոբյովը տեղեկացրել է, որ հոկտեմբերի վերջին տասնամյակում կհայտնվեն կուսակցության նախընտրական քարոզչական պաստառները: Սակայն նա չի պարզաբանել, ինչ ձևաչափի են լինելու պաստառները, ինչ է դրանց վրա պատկերվելու:

2011թ.-ի դեկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, իսկ 2012թ.-ի մարտին՝ նախագահական ընտրություններ: Սեպտեմբերի 24-ին «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևը համաձայնել է գլխավորել Պետդումայի ընտրություններին կուսակցության ցուցակը և Պուտինին առաջարկել է թեկնածություն դնել նախագահի պաշտոնի համար՝ հայտնելով, որ նրա հաղթանակի դեպքում ինքը կաշխատի կառավարությունում: -0-