Բռնցքամարտիկ Վալուևը հաղորդավար է դարձել

06.10.2011, 12:45
Բռնցքամարտիկ Վալուևը հաղորդավար է դարձել

Գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուևը Նովոկուզնեցկի անկախ հեռուստաընկերությունում «Տղամարդու գործ» հաղորդումն է վարում, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել քաղաքային հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Ռյաբովը:

Ռուս բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուևը սեպտեմբերին Կեմերովի մարզ էր այցելել ձնե մարդու որոնողական աշխատանքներին մասնակցելու համար: Առասպելական արարածին գտնելու նրա և մյուսների փորձերն անհաջողությամբ պսակվեցին:
Ռյաբովի խոսքով՝ Վալուևն արդեն նկարահանվել է մի քանի հաղորդումներում, որոնք եթերում կլինեն հոկտեմբերին:-0-