Պուգաչովան մտնում է «Պրավոյե դելո»

14.09.2011, 15:05
Պուգաչովան մտնում է «Պրավոյե դելո»

Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան մտնում է «Պրավոյե դելո» կուսակցություն, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է կուսակցության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Միխայիլ Պրոխորովին սատարել է Ալլա Պուգաչովան: Նրանք պայմանավորվել են, որ Ալլա Բորիսովնան կուսակցություն է մտնելու»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովը հայտնել էր Պուգաչովային կանանց խնդիրների լուծմամբ զբաղվելու առաջարկ անելու  մտադրության մասին: Ըստ նրա՝ Ռուսաստանում  «կանանց հարցը» շատ խիստ է դրված, մասնավորապես՝ «կանանց համար ավելի դժվար է կարիերա ստեղծել, քան տաղամարդկանց համար, ընդհանրապես առաջ գնալ կյանքում»: Կուսակցության առաջնորդը մտադիր էր հանդիպել Պուգաչովայի հետ երկուշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել:

Կուսակցության մամուլի ծառայությունից նշել են, որ Պուգաչովան հավանաբար ներկա է լինելու սեպտեմբերի 15-ին «Պրավոե դելո»-ի համագումարին: -0-