Սոչիի բնակիչները կարող են անվճար անգլերեն սովորել

17.05.2011, 20:02
Սոչիի բնակիչները կարող են անվճար անգլերեն սովորել

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Անգլերեն լեզվի և համակարգչային անվճար դասընթացներ կբացվեն Սոչիում մայիսի 25-ից, երեքշաբթի Ձմեռային օլիմպիական խաղերի պատրաստման հասարակական խորհրդի նիստի ընթացքում ասել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Նրա խոսքերով՝ քաղաքապետարանը խնդիր է դրել Սոչիի բնակիչների համար անգլերենի և համակարագչային անվճար դասընթացներ կազմակերպել Ռուսաստանի ողջ տարածքում կամավոր կենտրոնների բացումից տասը օր հետո: Քաղաքի իշխանությունները հույս ունեն, որ այս ամենը թույլ կտա ներգրավել բոլոր քաղաքացիներին կամավորական գործունեության մեջ: Ուսուցումն իրականացվելու է դպրոցների, բուհերի և միջին-մասնագիտական հաստատությունների բազայի հիման վրա:-0-