«Հիշողության գնացքն» առաջին անգամ կշրջի Տուլայի շրջանի պատերազմական վայրերով

05.05.2011, 11:48
«Հիշողության գնացքն» առաջին անգամ կշրջի Տուլայի շրջանի պատերազմական վայրերով
«Հիշողության գնացքն» առաջին անգամ կշրջի Տուլայի շրջանի պատերազմական վայրերով

Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, երկաթուղայինները, ուսանողները, դպրոցականները ու զինծառայողները, «Հիշողության գնացք» հայրենասիրական ակցիայի մասնակիցները հինգշաբթի Տուլայից Բելև կուղևորվեն, որտեղ 1941թ.-ի աշնանը ֆաշիստական զորքի դեմ Կարմիր բանակի անողոք մարտերն էին ընթանում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել «ՌԵ» ԲԲԸ մասնաճյուղի մոսկովյան երկաթուղու ներկայացուցիչ Օլեգ Տրունովը։

Ըստ գործակալության թղթակցի, Տուլայի շրջանի բնակիչներն առաջին անգամ են ունենալու մարտական փառքի վայրերով գնացքով անցնելու հնարավորությունը։

««Հիշողության գնացքի» ուղևորները կմասնակցեն հանդիսավոր հավաքներին և գերեզմաններին ու կոթողներին (որոնք տեղադրված են Ուպա, Չերեպետ կայաններում և հենց Բելև քաղաքում թշնամուց Տուլայի շրջանը պաշտպանող հերոսների պատվին) ծաղկեպսակներ դնելու արարողությանը»,-ասաց Տրունովը։

Մայիսի յոթին շրջանի մայրաքաղաքի Մոսկովյան կայարանից արդեն Չեռն կայարան շոգեքարշով կմեկնի տոնական ռետրո գնացքը։ «Այդ գնացքի ուղևորների թվում է Տուլայի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Դուդկան և Մոսկովյան երկաթուղու պետ Վլադիմիր Մոդավերը»,- պարզաբանեց գործակալության թղթակիցը։

Ըստ նրա, պատվավոր ուղևորները Պլավսկ կայարանում կմասնակցեն Խորհրդային Միության երկակի հերոս Բորիս Սաֆոնովի կիսանդրու բացմանը, ծաղիկներ կդնեն Յասնայա Պոլյանա, Գորբաչովա, Սկուրատովո կայարանների հիշարժան վայրերում։ -0-