Կասպից ծովի ռուսական նավատորմը թարմացման կարիք ունի. փոխվարչապետ Իվանով

04.05.2011, 14:44
Կասպից ծովի ռուսական նավատորմը թարմացման կարիք ունի. փոխվարչապետ Իվանով

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Կասպից ծովի ռուսական նավատորմը հնացել է և անմրցունակ է դարձել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կասպից ծովի վրա գործող հայրենական նավատորմն ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել որպես քիչ տարողության նավատորմ, որը բարոյապես և ֆիզիկապես հնացած է և անմրցունակ»,- ասել է Իվանովը՝ հանդես գալով ՌԴ կառավարությանն առընթեր Ծովային կոլեգիայի նիստում։

Իվանովը, ով վերահսկում է կառավարությունում պաշտպանական-արդյունաբերական համալիրը, Ծովային կոլեգիայի նախագահն է։

Տարածաշրջանում գրանցված 148 հայրենական նավերի մեծամասնությունը «գետ-ծով» կարգի նավեր են, որոնց միջին տարիքը կազմում է 30 տարի, հաղորդել է փոխվարչապետը։ -0-