412.76
4.77
386.62
+17
Եղանակը Երևանում
Հայ

«Արմավիա» ավիաընկերության համար առաջին Superjet-100-ը ձևակերպվել է Խաբարովսկի երկրամասի մաքսատանը

10:29
20 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Խաբարովսկի երկրամասի Ամուրի մաքսատան Լենինյան մաքսակետի աշխատակիցները ձևակերպել և մաքսային սահմանով անցկացրել են Sukhoi Superjet 100 քաղաքացիական ինքնաթիռի առաջին օրինակը, որը նախատեսված է «Արմավիա» հայկական ավիաընկերության համար, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ամուրի մաքսատան հասարակայնության հետ կապերի արտահաստիքային մասնագետի պաշտոնակատար Նատալյա Պանովան:

«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ (մտնում է «Սուխոյի» կազմի մեջ) կողմից՝ Boeing-ի հետ համատեղ արտադրած Sukhoi Superjet 100 քաղաքացիական ինքնաթիռը նախատեսված է մինչև 98 ուղևորի փոխադրման համար՝ մինչև 4,4 հազար կիլոմետր հեռավորության վրա։ Առաջինը Superjet 100-ը ներկայացվել է հանրությանը 2007 թվականի սեպտեմբերի 26-ին Կոմսոմոլսկ Ամուրի գործարանում։ Այնտեղ էլ 2008 թվականի մայիսի 19-ին այն հաջողությամբ կատարել է առաջին թռիչքը։ Ինքնաթիռը ստեղծվում է միջազգային համագործակցության պայմաններում, նախագծի իրականացմանը մասնակցում է ավելի քան 30 ընկերություն:

«95007-1 սերիական համարով Յուրի Գագարինի անվան ինքնաթիռը հաջող կերպով արտահանվել է այս տարվա ապրիլի 15-ին Ամուրի մաքսատան Լենինյան մաքսակետի պաշտոնյաների կողմից», - նշել է Պանովան:

Նա ասել է, որ ինքնաթիռի դետալները բերվում են աշխարհի տարբեր երկրներից, դրանք բոլորը արդեն վեց տարի է ձևակերպվում են Ամուրի մաքսատան Լենինյան մաքսակետում:

Նրա խոսքերով՝ նման ապրանքների մաքսային ձևակերպումը բարդ տեխնոլոգիական գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն մաքսային օրենսդրության գիտելիքներ, այլև ինժեներական հմտություններ ճշգրիտ և բարդ մեքենաշինության ոլորտում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում