Օտարերկրացիները կկարողանան դասավանդել ՌԴ-ում առանց բուհերի հատուկ հրավերների

13.04.2011, 14:15
Օտարերկրացիները կկարողանան դասավանդել ՌԴ-ում առանց բուհերի հատուկ հրավերների

ՌԴ Դաշնային խորհուրդը երեքշաբթի հավանություն է տվել ՌԴ-ում դասավանդման համար արտերկրի որակյալ մասնագետների ներգրավման վերաբերյալ օրենքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթուղթը թույլ է տալիս բուհերում ներգրավել բարձր որակավորման օտարերկրյա մասնագետների այն դեպքում, եթե նրանք հրավիրված են ՌԴ, բայց ոչ թե դասավանդման, այլ, օրինակ, «գործնական կամ մարդասիրական» նպատակներով կամ աշխատանքի համար, իսկ գիտական կազմակերպությւոններում և բուհերում կդասավանդեն իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ։

Ներկայումս օտարերկրացիները կարող են դասավանդել միայն այն դեպքում, եթե ՌԴ են ժամանել հենց այդ նպատակներով համապատասխան հրավերների հիման վրա, որոնք անմիջականորեն ստացվել են կրթական հաստատություններից կամ դրանց տված միջնորդություններով։

Կատարվել է նաև լրացում, որի համաձայն՝ օտարերկրացի որակյալ մասնագետը, ով Ռուսաստանում որպես սեփականություն բնակելի տարածք ունի, կարող է որպես ընդունող կողմ հանդես գալ իր ընտանիքի անդամների համար։

Բացի այդ, երեքից մինչև յոթ աշխատանքային օր է դառնում այն ժամանակահատվածը, որի ընթացքում ՌԴ-ում ժամանակավոր բնակվող օտարերկրացի քաղաքացիները կամ նրանց ընդունող կողմը պետք է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկեն այդպիսի քաղաքացիներին ՌԴ-ում իրենց բնակության վայրի հիման վրա հաշվառելու վերաբերյալ։ -0-