Միխայիլ Պողոսյանը նշանակվել է Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահ. կորպորացիա

28.02.2011, 11:50
Միխայիլ Պողոսյանը նշանակվել է Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահ. կորպորացիա
Միխայիլ Պողոսյանը նշանակվել է Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահ. կորպորացիա

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ի Տնօրենների խորհուրդը կորպորացիայի նախագահի պաշտոնում հաստատել է կորպորացիայի առաջին փոխնախագահ Միխայիլ Պողոսյանի թեկնածությունը, նշվում է ընկերության տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պողոսյանը նշանակվել է այս պաշտոնում հինգ տարի ժամկետով:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հունվարի վերջին ՌԴ տնտեսության արդիականացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր, որ կարդային փոփոխություններ է իրականացնելու պետական ընկերություններում, որոնք բավականին միջոցներ չեն հատկացնում նորարարական ծրագրերի ֆինանսավորման համար: ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը տեղեկացրել էր, որ Մեդվեդևը պաշտոնից կազատի «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ի նախագահ Ալեքսեյ Ֆյոդորովին:

Փետրվարի կեսին հայտնի դարձավ, որ «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ի Տնօրենների խորհուրդը բավարարել է հրաժարականի մասին Ֆեդորովի դիմումը: «Սուխոյ» հոլդինգի ղեկավար Պողոսյանը նշանակվել էր «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնակատար:-0-