Սոչիի Օլիմպիական պուրակում դիտանիվ կկառուցվի

18.02.2011, 10:42
Սոչիի Օլիմպիական պուրակում դիտանիվ կկառուցվի
Սոչիի Օլիմպիական պուրակում դիտանիվ կկառուցվի

Սոչիի Օլիմպիական պուրակում շինարարները ծրագրում են դիտանիվ կառուցել՝ հատուկ տեխնոլոգիայով, լրագրողներին տեղեկացրել է «Օլիմպստրոյի» մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդրա Կոստյորինան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սոչին 2014 թ.-ին կընդունի Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց օբյեկտների կառուցումը շարունակվում է: Ռուսաստանի համար այս խաղերը երկրորդ օլիմպիական խաղերն են: Առաջին անգամ Օլիմպիական խաղերն անցկացվել են 1980 թ.-ին Մոսկվայում:

«Դիտանիվը կկառուցվի հատուկ տեխնոլոգիայով, անիվի վրա ճաղեր չեն տեղադրվի, այն կհրի ինքն իրեն», - նշել է Կոստյորինան:

«Օլիմպստրոյի» մամուլի ծառայության ղեկավարի խոսքերով՝ նախագծի իրականացման ժամկետը դեռ որոշված չէ: «Անիվը ներդրումային նախագիծ է, որը ներառված է պուրակի ընդհանուր ենթակառուցվածքի մեջ: Մարզական օբյեկտները պետք է պատրաստ լինեն 2012 թ.-ին, իսկ ենթակառուցվածքը կշարունակի կառուցվել մինչև 2013 թ.-ը», - նշել է Կոստյորինան:-0-