Դատարանն օրինական է ճանաչել խարդախության մեջ մեղադրվող պատգամավոր Եղիազարյանի ձերբակալությունը

16.02.2011, 13:27
Դատարանն օրինական է ճանաչել խարդախության մեջ մեղադրվող պատգամավոր Եղիազարյանի ձերբակալությունը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի քաղաքային դատարանը չորեքշաբթի օրինական է ճանաչել ՌԼԴԿ-ից Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հեռակա ձերբակալությունը, ով մեղադրվում է խոշոր չափերի խարդախության մեջ, դատարանի դահլիճից հաղորդում է Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալության (ԻԴՏՌԳ) թղթակիցը։

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ այժմ ԱՄՆ-ում բնակվող պատգամավորի նկատմամբ  քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն)։ Դրա պատժամիջոցը նախատեսում է մինչև տասը տարի ժամկետով ազատազրկում։ Անցյալ տարվա նոյեմբերին ՌԴ Քննչական կոմիտեն Եղիազարյանի նկատմամբ դաշնային, իսկ դեկտեմբերի վերջին՝ միջազգային հետախուզում էր հայտարարել։

Ավելի վաղ Պետդուման համաձայնել էր հանել պատգամավորական անձեռնմխելիությունը Եղիազարյանի վրայից։ -0-