ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ «Երկնագույն սաղավարտները» ձևավորված են և շուտով գործնական կիրառման ծրագրերի մշակման կանցնեն, չորեքշաբթի Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը վավերացվել է բոլոր պետությունների կողմից և որոշվել է դրանց որակական և քանակական կազմը»,- ասաց նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ նրա՝ ՀԽՈՒ կազմում է շուրջ 3,5 հազար զինծառայող և կազմակերպության իրավապահ մարմինների ավելի քան 500 ներկայացուցիչ։
2010թ.-ին ստորաբաժանումների հրամանատարների հավաքներ են անցկացվել, որոնք պետությունների կողմից ներկայացված են ՀԽՈՒ կազմում։
«2011թ.-ին մենք ինչպես ՀԱՊԿ տարածքում, այնպես էլ դրա սահմանից դուրս կազմակերպության խաղաղապահ ուժերի հնարավոր օգտագործման մարզումներ և ուսուցում կանցկացնենք»,- ընդգծեց նա։
ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-