Կիևում եվրոպական և ասիական ԶԼՄ-ների ֆորում կմեկնարկի

08.12.2010, 10:57
Կիևում եվրոպական և ասիական ԶԼՄ-ների ֆորում կմեկնարկի
Կիևում եվրոպական և ասիական ԶԼՄ-ների ֆորում կմեկնարկի

«ՌԻԱ Նովոստիի» կողմից կազմակերպվող եվրոպական և ասիական ԶԼՄ-ների ամենամյա հերթական ֆորումը (ԵԱՄՖ) չորեքշաբթի կմեկնարկի Կիևում:

Ուկրաինայի մայրաքաղաքում, որը Եվրոպայի տարածքում զանգվածային տեղեկատվության ամենախոշոր շուկաներից մեկն է, կհավաքվեն ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների շուրջ 300 ղեկավարներ, որոնց թվում են լրատվական կառույցների ղեկավարները, առաջատար թերթերի և ամսագրերի գլխավոր խմբագիրները, խոշորագույն հեռուստառադիոընկերությունների գլխավոր տնօրենները, ինչպես նաև հայտնի լրագրողներ և միջազգային փորձագետներ:

Երկու օրվա ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչները կքննարկեն եվրոպական-ասիական տարածաշրջանում տեղեկատվական փոխգործակցության խնդիրները, մուլտիմեդիոն տեխնոլոգիաների զարգացումը և թվային կրիչներին անցումը, ԶԼՄ-ների կոնվերգենցիան, ավանդական ԶԼՄ-ների և նոր հարթակների տերերի միջև մրցակցությունը, սոցիալական ցանցերի ֆենոմենը:-0-