Ռուսաստանը և Հայաստանը առևտրային ներկայացուցչություններ են փոխանակում

02.12.2010, 16:29
Ռուսաստանը և Հայաստանը առևտրային ներկայացուցչություններ են փոխանակում
Ռուսաստանը և Հայաստանը առևտրային ներկայացուցչություններ են փոխանակում

ՌԴ կառավարությունը ՌԴ և ՀՀ առևտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման մասին համաձայնագիրն է հաստատել։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առևտրային ներկայացուցչությունների հիմնադրման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է ընթացիկ տարվա օգոստոսին Երևանում Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում։

2010թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 19,3 տոկոսով ավելացել է անցյալ տարվա ցուցանիշի համեմատ և կազմել 422,8 մլն դոլար։ Այդ թվում, դեպի Հայաստան ռուսական արտահանումը 18,3 տոկոսով աճել է՝ հասնելով 354,9 մլն դոլարի, Ռուսաստան  հայկական ներմուծումը՝ 24,8 տոկոսով՝ 67,9 մլն դոլար։

Նոյեմբերի վերջին Մոսկվայում կայացած Պուտինի և Սարգսյանի հանդիպմաը հայ առաջնորդը նշեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն այս տարի 12 տոկոսով ավելացել է։ -0-