Քեմերոն Դիազը և Միշել Հոնդրին Մոսկվայում կներկայացնեն «Կանաչ ձիաբոռը» նոր ֆիլմը (3D)
Դերասաններ Սեթ Ռոգենը, Քեմերոն Դիազը և Քրիստոֆ Վալցը, ինչպես նաև ռեժիսոր Միշել Հոնդրին և սցենարիստ Իվեն Հոլդբերգը դեկտեմբերի 8-ին կմեկնեն Մոսկվա, որպեսզի ներկայացնեն իրենց նոր` «Կանաչ ձիաբոռը» ֆիլմը (3D), «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեցին Sony Pictures ընկերությունից։
«Կանաչ ձիաբոռը» («The Green Hornet» 3D) սուպեր հերոսների մասին գրավիչ և շատ դինամիկ էքշն-կատակերգություն է։
Մեդիամագնատի որդին իր կյանքն «այրում է» մշտական հարբեցողությունների և բազմաթիվ պատահական կապերի մեջ, բայց հոր անսպասելի մահից հետո նա վերջապես գիտակցում է իր գոյության աննպատակ լինելն ու որոշում է ամեն ինչ փոխել։ Ընկերոջ հետ նրանք սուպեր հերոսներ են դառնում, ովքեր հանցագործության դեմ են պայքարում՝ նրա իսկ մեթոդներով, բոլորովին հաշվի չառնելով օրենքը։
Մոսկվայում նկարանահանող խմբի անդամները կհանդիպեն լրագրողների հետ և կպատմեն, թե ինչպես են նկարահանել ֆիլմը։
Ամերիկյան վարձույթում ֆիլմը մեկնարկում է հունվարի 14-ին, իսկ ռուսականում՝ փետրվարի 3-ին։ -0-