+14
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանն ուժ չի կիրառի տարածքային ամբողջականության վերականգնման համար. Սահակաշվիլի

18:20
23 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը, ապացուցելու համար ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման մտադրությունը, հանդես է գալիս միակողմանի նախաձեռնությամբ և հայտարարում է, որ Վրաստանը երբեք ուժ չի կիրառի տարածքային ամբողջականության վերականգնման համար, հայտարարեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ երեքշաբթի հանդես գալով Եվրահանձնաժողովի ամբիոնից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ապացուցելու համար, որ Վրաստանը ցանկանում է խաղաղությամբ լուծել Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած հակամարտությունը, այսօր մենք հանդես ենք գալիս միակողմանի նախաձեռնությամբ և հայտարարում ենք, որ Վրաստանը ուժ չի կիրառի տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման համար, որ նա միայն խաղաղ միջոցներ կօգտագործի դեօկուպացիայի և միավորման իրականացման համար»,- հայտարարել է Սահակաշվիլին, ում ելույթը հեռարձակվել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Նրա խոսքերով՝ «եթե նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվի օկուպացիոն զորքերի դուրսբերումից, եթե նրա օկուպացիոն ջոկատները կրկնապատկեն մարդու իրավունքների խախտումը, Վրաստանն իրեն միայն ինքնապաշտպանության իրավունք կվերապահի իր կողմից վերահսկող 80 տոկոս տարածքների վրա հարձակման դեպքում»։

Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսի «հնգօրյա պատերազմից» հետո ճանաչեց նախկին վրացական ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։ Թբիլիսին Աբխազիան և Հարավային Օսեթիան բռնազավթած տարածքներ հայտարարեց և խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները