Մոսկվացի երեխաները գնացքով կմեկնեն Ձմեռ Պապին հյուր

17.11.2010, 10:38
Մոսկվացի երեխաները գնացքով կմեկնեն Ձմեռ Պապին հյուր
Մոսկվացի երեխաները գնացքով կմեկնեն Ձմեռ Պապին հյուր

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ձմեռ պապի ծննդյան տարեդարձին» անունը կրող գնացքով պատանի մոսկվացիները չորեքշաբթի կմեկնեն Վելիկի Ուստյուգ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Մոսկվայի հասարակայնության հետ կապերի կոմիտեի մամուլի ծառայությանը:

«Բացի նամակների հեղինակներից, այդ գնացքում կլինեն երեխաներ Մոսկվայի բոլոր շրջաններից, մանկատների և հատուկ կրթօջախների սաներ, գերազանցիկներ, օլիմպիադաների և մրցույթների հաղթողներ, ստեղծագործական կոլեկտիվների և մանկական կազմակերպությունների մասնակիցներ»,- ասվում է հաղոդրագորթւայն մեջ:

Երեխաների հեքիաթային ճամփորդությունը կսկսվի հենց երկաթուղային կայարանում, որտեղ նրանց կդիմավորի նվագախումբը:

«Ձմեռ Պապը երեխաների համար բազմաթիվ անակնկալներ և նվերներ է պատրաստել՝ թատերականացված տոն, ձմեռային զվարճանքներ, համերգներ։ Երեխաները կլինեն Ձմեռ Պապի տանը, որտեղ կկարողանան շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ և նվերներ հանձնել, կհանդիպեն հեքիաթային հերոսների հետ, կկարողանան ցանկություն պահել՝ դիպչելով կախարդական գավազանին։ Մանուկները կայցելեն Վելիկի Ուստյուգի հիշարժան վայրեր, կտեսնեն Ձմեռ Պապի փոստը, ժողովրդական վարպետների արհեստանոցները»,- պատմել են կոմիտեից։ -0-