ԱՊՀ փորձագետները Մինսկում կքննարկեն Սոցիալական և ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագիծը

10.11.2010, 11:31
ԱՊՀ փորձագետները Մինսկում կքննարկեն Սոցիալական և ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագիծը

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների Սոցիալական և ժողովրդագրական համաձայնեցված քաղաքականության հայեցակարգի նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը կանցկացվի նոյեմբերի 10-11-ը Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեում, հաղորդում է ԱՊՀ Գործկոմի մամուլի ծառայությունը:

Փաստաթուղթը պետությունների համաձայնեցված հայացքների ամբողություն է, որոնք արտացոլում են գործընթացների ընդհանուր պատկերացումն այնպիսի ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են սոցիալական-աշխատանքային ոլորտը, առողջապահությունը, ժողովրդագրությունը, բնապահպանությունը, միգրացիան, կրթությունն ու մշակույթը, ինչպես նաև դրանց հետագա զարգացման հեռանկարները:

Հայեցակարգը սահմանում է միջպետական հարաբերությունների խորացման պայմաններում ԱՊՀ մասնակից-պետությունների կողմից համաձայնեցված սոցիալական պայմանների սկզբունքների և գերակայությունների, ընդհանուր նպատակների համակարգը, ինչպես նաև դրա իրագործման հիմնական ուղղություններն ու մեխանիզմները:

Իրավափորձագիտական մշակումից և ԱՊՀ մասնակից-պետություններում համաձայնեցումից հետո Հայեցակարգի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը:-0-