Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցները երկուշաբթի աշխատանքը սկսել են մեկ ժամ շուտ

01.11.2010, 12:45
Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցները երկուշաբթի աշխատանքը սկսել են մեկ ժամ շուտ

Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցները երկուշաբթի առավոտյան աշխատանքի են եկել մեկ ժամ շուտ՝ ժամը 08:00-ին, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը:

Շաբաթ օրը Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, ով աշխատում է Տվերսկայա փողոցի վրա, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է, որ շաբաթ օրը կեսօրին Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցներին զանգահարել և տեղեկացրել են, որ երկուշաբթի նրանք պետք է առավոտյան ժամը 09:00-ի փոխարեն աշխատանքի գան ժամը 08:00-ին: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ում թեկնածությունը հաստատվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում հոկտեմբերի 21-ին, առաջարկել է վերանայել պետական հաստատությունների աշխատանքը սկսելու ժամկետների հնարավորությունը՝ խցանումները կրճատելու նպատակով աշխատանքը սկսելով ավելի շուտ:

«Այսօրվանից Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը սկսվելու է 08:00-ից, այլ ոչ թե 09:00-ից: Աշխատակիցներից շատերն աշխատանքի են եկել ժամը 08:00-ից ավելի շուտ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ այժմ աշխատավայրում են գտնվում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և մի շարք այլ պաշտոնյաներ:

Ուրբաթ Մոսկվայի քաղաքապետի աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է, որ արդեն երկուշաբթի օրվանից Մոսկվայի պետական կազմակերպությունները պետք է իրենց աշխատանքը սկսեն ոչ թե առավոտյան ժամը 09:00-ին, այլ 08:00-ին: Սակայն քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ փոփոխության կոնկրետ ժամեկտները դեռ սահմանված չեն: Ավելի ուշ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ աշխատանքի նոր ժամանակացույցը պաշտոնապես կգործի մոտավորապես մեկ շաբաթից:-0-