Քննչական կոմիտեն մրցանակ է շնորհել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը գերատեսչության գործունեության լուսաբանման համար

28.10.2010, 19:43
Քննչական կոմիտեն մրցանակ է շնորհել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը գերատեսչության գործունեության լուսաբանման համար

Քննչական կոմիտեն մրցանակներ է շնորհել գերատեսչության գործունեությունը լուսաբանող լրագրողներին, անվանակարգերից մեկում հաղթող է ճանաչվել «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակից Վիկտոր Կրուպենինը:

Հինգշաբթի Քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են ԶԼՄ-ներում գերատեսչության գործունեության լավագույն լուսաբանման ամենամյա մրցույթի արդյունքները: Հաղթողներն արժանացել են հուշանվերների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մրցույթին մասնակացել է 252 լրագրողական աշխատանք: Եզրափակիչ է դուրս եկել 42 աշխատություն: Մրցույթի հանձնաժողովի կազմում էին ներառված հեռուստատեսային ԶԼՄ-ների, Ռուսաստանի ժուռնալիստների միության ներկայացուցիչները, Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի ղեկավարները, քննչական մարմինների վետերաններ:

Հաղթող են ճանաչվել լրագրողների և թղթակիցների 26 աշխատանքներ: «ՌԻԱ Նովոստիի» թղթակից Վիկտոր Կրուպենինը մրցանակի է արժանացել «Քննչական կոմիտեի գործունեության լուսաբանման պարբերականությունն ու ակտիվությունը» անվանակարգում: Այս անվանակարգում մրցանակների են արժանացել նաև «Կոմերսանտ» թերթի և Ռյազանի «Պանորամա գորոդա» թերթի ներկայացուցիչները:-0-