Ռուսաստանի և ԱՊՀ հյուրանոցային բիզնեսի ոլորտի ներդրումներին նվիրված համաժողով կբացվի Մոսկվայում

26.10.2010, 12:28
Ռուսաստանի և ԱՊՀ հյուրանոցային բիզնեսի ոլորտի ներդրումներին նվիրված համաժողով կբացվի Մոսկվայում
Ռուսաստանի և ԱՊՀ հյուրանոցային բիզնեսի ոլորտի ներդրումներին նվիրված համաժողով կբացվի Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և ԱՊՀ հյուրանոցային բիզնեսի (RHIC) ոլորտի ներդրումներին նվիրված համաժողով կբացվի երեքշաբթի Մոսկվայում՝  Renaissance Moscow Monarch Centre Hotel հյուրանոցում, տեղեկացնում է RHIC մամուլի կենտրոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին կայացել է բոլոր պատվիրակների բիզնես-ծանոթությունը և հանդիսավոր ընդունելություն կազմակերպվել RHIC 2010 բացման պատվին։ Իսկ համաժողովի հիմնական միջոցառումները կանցկացվեն երկու օրվա ընթացքում՝ սկսած հոկտեմբերի 26-ից։

Համաժողովի ծրագիրն ընդգրկում է  բնագավառի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ելույթներ, հայտնի տնտեսագետների կանխատեսումներ և հյուրանոցային բիզնեսի ներդրումների ոլորտում վերջին իրադարձությունների, միտումների և առաջատար պրակտիկայի մասին բանավեճեր։  RHIC 2010 Համաժողովի գլխավոր զեկուցողներից մեկը՝ DT-Global Business Consulting-ի նախագահ Դենիել Թորնիլին կպատմի Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում առաջիկա հինգ տարիներին բիզնեսի հեռանկարների մասին՝ ինչպիսի՞ հնարավորություններ և սպառնալիքներ կան այս շուկայում։

«Առասպելների բացահայտումը և ռիսկերի նվազեցումը» այս տարվա գլխավոր նստաշրջաններից մեկում կանցկացվի Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ներդրումային իրողությունների և աշխատանքի քննարկում՝ ինչպե՞ս պետք է պոտենցիալ ներդրողները հաղթահարեն «ռուսական ռիսկերը», ինչպե՞ս կարող են ճյուղի ղեկավարները պաշտպանել և զարգացնել իրենց բիզնեսը։

«Այս տարին Համաժողովի քննարկումների բազմաթիվ նոր և հետաքրքիր թեմաներ կբերի։ Տարածաշրջանում հյուրանոցային բիզնեսը զարգացնելու շարունակման հնարավորությունը այն մասնակիցների համար ավելի արժեքավոր իրադարձություն է դարձնում։ Յուրաքանչյուր նստաշրջան մանրամասն մտածված է մեր կողմից՝ նկատի առնելով շուկայի պահանջարկը, ինչպես նաև առաջատար փորձի և  ներդրումային հնարավորությունների ցուցադրումը»,- ասաց Bench Events-ի նախագահ, RHIC 2010 կազմակերպիչ Ջոնաթան Ուորսլին, ում խոսքերը մեջբերում է համաժողովի մամուլի ծառայությունը։ -0-