Սոբյանինը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում իր առաջին հրամանագիրն է ստորագրել

25.10.2010, 12:09
Սոբյանինը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում իր առաջին հրամանագիրն է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի  քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր առաջին՝ «Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու մասին» հրամանագիրն է ստորագրել, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը:

«Մոսկվա քաղաքի կանոնադրության 40-րդ հոդվածի և Մոսկվայի քաղաքային դումայի 2010 թ.-ի հոկտեմբերի 21-ի թիվ 320 որոշման համաձայն՝ ստանձնում եմ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը», - նշվում է «ՌԻԱ Նովոստի» գործակալություն ստացված հրամանագրում:-0-