Հայեր և հրեաներ՝ եղբայրաբա՞ր, թե՞ խելքով» թեմայով քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայեր և հրեաներ՝ եղբայրաբա՞ր, թե՞ խելքով» թեմայով Հայ երիտասարդության ինտելեկտուալ փոխգործակցության հանրության բանավեճի ակումբի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀԵԻՓՀ-ից։
«Քննարկման շրջանակներում մենք կփորձենք պարզել, թե ինչու պատմության ընդհանրության, ազգային հոգեկերտվածքի և նման գործոնների հետ մեկտեղ հայերը և հրեաները կյանքի, սփյուռքի ձևավորման, բիզնեսի, պետության հանդեպ սկզբունքորեն տարբեր մոտեցումներ ունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու ընդդիմախոս-խոսնակները՝ Արմեն Բեգլարյանը և Աննա Էլչյանը, կներկայացնեն իրենց ելույթները և մարտավկաների օգնությամբ կփորձեն լսարանին ապացուցել իրենց դիրքորոշման իրավացիությունը։
Մասնակիցները կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել, ինչպես նաև հարցեր ուղղել խոսնակներին և փորձագետներին։
«ՀԵԻՓՀ-ն զգուշացնում է, որ բանավեճի ընթացքում ցանկացած ազգայնական, վիրավորական, շովինիստական արտահայտություն ու մեկնաբանություն անմիջապես կյասեցվի, իսկ դրանց արտահայտող անձիք կհեռացվեն լսարանից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-