Լուժկովն աշխատանքից ազատվել է նախագահի վստահությունը կորցնելու կապակցությամբ. Կրեմլ
28.09.2010,
10:17
Լուժկովն աշխատանքից ազատվել է նախագահի վստահությունը կորցնելու կապակցությամբ. Կրեմլ

Յուրի Լուժկովի հանդեպ վստահությունը կորցնելու կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է նրան Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, երեքշաբթի հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Յուրի Միխայիլի Լուժկովին ազատել զբաղեցրած պաշտոնից ՌԴ նախագահի վստահությունը կորցնելու կապակցությամբ»,- ասվում է հրամանագրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Լուժկովը քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում ավելի քան 18 տարի:-0-