+3
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանի հայկական սփյուռքին նվիրված միջազգային խորհրդաժողով՝ Սոչիում

13:25
26 Օգոստոսի 2010

Սոչիում օգոստոսի 28-ին «Ռուսաստանի հայկական սփյուռքը. ժամանակի մարտահրավերները» թեմայով միջազգային հասարակական խորհրդաժողով կմեկնարկի, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Խորհրդաժողովին կմասնակցեն գիտնականներ և հասարակական գործիչներ՝ Մոսկվայից, Ռոստովի շրջանից, Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերից, Ադիգեայից, Աբխազիայից, ինչպես նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Խորհրդաժողովի ձևաչափը նախատեսում է չորս թեմատիկ զեկույցներ՝ «Սփյուռքն ու Հայաստանը», «Սփյուռքը և Արցախը», «Սփյուռքը և Հայ Դատը», «Սփյուռքը և հասարակությունը»: Այս թեմաների շրջանակներում կներկայացվեն հետևյալ զեկույցները՝ «Ռուսաստանի հայկական սփյուռքի դերն ու խնդիրները Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ամրապնդման գործում», «Ռուսաստանի հայկական սփյուռքի դերն ու խնդիրները համազգային խնդիրների լուծման գործում», «Ռուսաստանի հայկական սփյուռքի դերն ու խնդիրները ԼՂՀ-ի կայացման գործում», «Ռուսաստանի հայկական սփյուռքի դերն ու խնդիրները ռուսական ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունում», «Ռուսաստանի հայկական սփյուռքի ինքնակազմակերպման ձևերը Մոսկվայի հայկական կազմակերպությունների օրինակով», «Ռուսաստանի ջավախահայ սփյուռքի դերը ջավախահայերին մարդասիրական աջակցության և նրանց շահերի պաշտպանության, կապերի հաստատման գործում», «Հայոց լեզուն այսօր և վաղը», «Ռուսաստանի հայկական սփյուռքի հնաբնակ խմբերում ոչ նյութական ժառանգության պահպանման խնդրի մասին», «Համշենահայերը XXI դարում. խնդիրներն ու դրանց լուծման ուղիները», «Ռուսաստանի հայկական սփյուռքի աջակցության ներուժը Հայաստանի և ԼՂՀ-ի տեղեկատվական անվտանգության ապահովման գործում» և այլն:

Միջոցառման շրջանակներում ներկայացված զեկույցները կհրապարակվեն առանձին գրքույկով և «Երկրամաս» թերթի ինտերնետային կայքում:

Երկօրյա խորհրդաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը և «ТВ3В» հեռուստաընկերությունը (Ռուսաստանի հարավում ТВ АРМ РУ հեռուստաալիքի թղթակցային կետը):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ
13:01
30 Մարտի 2023
«Սուրմալուն» այսօրվանից բաց է
«Սուրմալուն» այսօրվանից վերաբացվել է
12:56
30 Մարտի 2023
Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու
Ուշադրություն. Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ