Կուբանում ավերվել են հայերի գերեզմանների տապանաքարերը. «Երկրամաս»

26.07.2010, 14:24
Կուբանում ավերվել են հայերի գերեզմանների տապանաքարերը. «Երկրամաս»

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի նվազագույնը երկու գերեզմանատներում ավերվել են գերեզմանների, մեծամասամբ հայերի տապանաքարերը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։ Հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ  շուրջ 50 տապանաքար է քանդվել։

«Նովոսիբիրսկի հայկական մշակույթի «Լույս» միությունը վրդովված է վանդալության ակտի պատճառով, և ներկայումս քաղաքի վարչության և իրավապաշտպան մարմինների հետ համատեղ վանդալներին շտապ գտնելու և պատժելու  գործողություններ են ձեռնարկվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրատարակությունը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կրասնոդարի  երկրամասում քանդվում են հայերի գերեզմանները։ 2002թ.-ից սկսած, երբ ապրիլի 17-ի գիշերը Կրասնոդարի գերեզմանատանը քանդվել էին հայկական գերեզմանները, նման դեպքեր բազմիցս տեղի են  ունեցել նաև Կուբանում։ -0-