ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչյովը հայտարարել է, որ հպարտանում է «Տեխնոլոգիաները մեքենաշինության մեջ 2010» ֆորումում Հայաստանի կողմից ներկայացված տաղավարով:
«Տեխնոլոգիաները մեքենաշինության մեջ 2010» առաջին միջազգային ֆորումն անցկացվում է 2010 թ.-ի հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ժուկովսկ քաղաքում «Ռոսիա» տրանսպորտային-ցուցահանդեսային համալիրի տարածքում: Հայաստանը ֆորումում ներկայացված է առանձին տաղավարով:
«Ես ոչ միան հաճելիորեն զարմացած եմ…. ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդը սկսում է ստեղծել իրենը սեփական ուժերով», - ասել է Գրաչյովը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքերով` կարևոր չէ, որ ներկայացված տեխնոլոգիաների որոշ դետալներ արտասահմանյան արտադրության են:
«Այդ ամենը կհարթվի: Կարևոր է, որ կա առաջին և իմ կարծիքով հիանալի հայկական տաղավար: Հպարտ եմ, որ իմ եղբայրները նման տաղավար ունեն», - ասել է Գրաչյովը:
«Տեխնոլոգիաները մեքենաշինության մեջ 2010» ֆորումը մեկ հարթակի վրա միավորել է չորս խոշոր ցուցահանդես` «Ինտերմաշ 2010» մեքենաշինության մեջ տեխնոլոգիաներին նվիրված միջազգային ցուցահանդեսը, МВСВ-2010 սպառազինության և ռազմական տեխնիկայի չորրորդ սրահը, «Աէրոսփեյս 2010» աէրոտիեզերագնացության ոլորտին նվիրված միջազգային ցուցահանդեսը, ինչպես նաև «UVS-TECH 2010 անօդաչու բազմանպատակային համալիրներ» միջազգային ցուցահանդեսը:
Ֆորումն իր մեջ ներառում է գործարար, ցուցահանդեսային և ցուցադրական ծրագրեր:-0-