«ՌԻԱ Նովոստին» գործարկել է մեկնաբանությունների սեփական ծառայությունը

26.05.2010, 14:59
«ՌԻԱ Նովոստին» գործարկել է մեկնաբանությունների սեփական ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի խոշորագույն տեղեկատվական մուլտիմեդիոն կայքերից մեկը՝ http://rian.ru-ն գործարկում է մեկնաբանությունների սեփական ծառայությունը, որը թույլ կտա պատմության մաս դարձնել կայքից օգտվողների կարծիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեկնաբանությունների սեփական ծառայությունն ավելի պարզ և հարմար է կայքից օգտվողների համար, ինչը թույլ կտա նրանց ավելի հարմար կերպով արտահայտել սեփական կարծիքը», - կարծում է «ՌԻԱ Նովոստիի» Լուրերի միասնական խմբագրության ղեկավարի առաջին տեղակալ Նատալյա Լոսևան:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիի» կայքում մեկնաբանությունների համար օգտագործվում էր Livejournal.com-ի մեխանիզմը: «Մեր լսարանն այսօր փոխվել է, այն դարձել է ավելի որակյալ և ավելի ակտիվ, և այսօր մենք արդեն կարող ենք կայքի այցելուների միջև ակտիվ բանավեճերի հույս ունենալ», - նշել է Լոսևան: «Կայքի այցելուների կարծիքները, հատկապես եթե դրանք փորձագիտական կարծիքներ են այս կամ այն թեմայով, ևս կոնտենտ է, որը մեզ համար արժեքավոր է»:

Նրա խոսքերով՝ մեկնաբանությունների սեփական մեխանիզմը ևս մեկ քայլ է կայքի այցելուի անձնական լիարժեք կաբինետի ստեղծման ճանապարհին, որը «ՌԻԱ Նովոստին» այժմ ծրագրում է զարգացնել:

http://rian.ru կայքում կարելի է սեփական աքաունթը գրանցել ցանկացած լուրի տակ: Առաջիկայում գրանցման և հեղինակայնացման տողը կհայտնվի կայքի առաջին էջում:

«ՌԻԱ Նովոստին» ռուսական խոշորագույն լրատվական գործակալություն է, որն իր բաժանորդներին լուրեր է տրամադրում Ռուսաստանի մարզերից և արտասահմանից՝ օգտագործելով ժամանակակից մուլտիմեդիոն տեխնոլոգիաների ողջ շրջանակը: «ՌԻԱ Նովոստիի» կայքը (http://rian.ru/) Ռուսաստանի ամենահայտնի լրատվական ռեսուրսներից մեկն է, կայք ամեն օր այցելում է շուրջ մեկ միլիոն մարդ:-0-