ԵվրԱզԷս-ի և ԱՊՀ երկրների Միջպետխորհրդի նիստերը կբացվեն Սանկտ-Պետերբուրգում

21.05.2010, 10:41
ԵվրԱզԷս-ի և ԱՊՀ երկրների Միջպետխորհրդի նիստերը կբացվեն Սանկտ-Պետերբուրգում
ԵվրԱզԷս-ի և ԱՊՀ երկրների Միջպետխորհրդի նիստերը կբացվեն Սանկտ-Պետերբուրգում

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մաքսային միություն ձևավորող երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարների հանդիպումը, ինչպես նաև ԵվրԱզԷս-ի և ԱՊՀ երկրների Միջպետխորհրդի նիստերը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով, կբացվեն ուրբաթ Սանկտ-Պետերբուրգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եռյակի» վարչապետների հանդիպումների գլխավոր արդյունքն, ինչպես ակնկալվում է, կդառնա փաստաթղթերի փաթեթի ստորագրումը, որոնք «կանաչ լույս» կվառեն միասնական Մաքսային օրենսգրքի և միասնական մաքսային տարածքի գործարկման համար համաձայնագրի մասնակիցների միջև։ Դա իր հերթին, լուրջ քայլ կդառնա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի ստեղծման համար, որը նախատեսվում է ներդնել 2012 թվականից։

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ -0-