Մոսկովյան դպրոցներից մեկն անվանակոչվել է մարշալ Բաղրամյանի անունով

19.05.2010, 12:31
Մոսկովյան դպրոցներից մեկն անվանակոչվել է մարշալ Բաղրամյանի անունով
Մոսկովյան դպրոցներից մեկն անվանակոչվել է մարշալ Բաղրամյանի անունով

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հարավ-արևելյան դպրոցներից մեկը կկրի Խորհրդային Միության մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանի անունը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Նման որոշում են ընդունել քաղաքային իշխանություններն` արձագանքելով թիվ 481 մանկավարժական անձնակազմի առաջարկին:

«Ուսուցիչների կարծիքով` կրթական հաստատության նման անվանումը նոր մակարդակի կբարձրացնի սովորողների հայրենսաիրական դաստիարակությունը»,- գրում է պարբերականը:

Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը (1897- 1982) խորհրդային զորահրամանատար է, ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ: Բաղրամյանը ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար էր։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով և Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով, «ԽՍՀՄ Զինված Ուժերում Հայրենիքին ծառայելու համարե երրորդ աստիճանի շքանշանով։--0--