Վրաստանում ԱՄՆ դեպանատունը ոստիկանությանն ու ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ բռնությունից

06.05.2010, 19:53
Վրաստանում ԱՄՆ դեպանատունը ոստիկանությանն ու ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ բռնությունից

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը ոստիկանությանն ու հինգշաբթի Թբիլիսիում անցնկացվող ընդդիմության ակցիայի մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ բռնությունից:

«Խնդում ենք բոլորին զերծ մնալ բռնությունից: Հարկ է հարգել առանձին անձանց՝  սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը և դրա հետ մեկտեղ հարգել ոստիկանության պարտականությունը՝ պահպանել կարգուկանոնը»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Դիվանագիտական առաքելությունը նշում է, որ հետևում է մայիսի 6-ի իրադարձություններին և բռնության առանձին դեպքերին, որոնք տեղի են ունեցել  ցուցարարների և ոստիկանների միջև՝ ՆԳՆ շենքի մոտ:

Հինգշաբթի առավոտվանից ընդդիմության կողմնակիցները բողոքել են Թբիլիսիում Ոստիկանության օրվա դեմ, որն այս տարվանից նշվում է  «Գիորգոբայի»՝ Սբ. Գեորգիի օրվա ուղղափառ տոնի հետ: Առավոտից ընդդիմության ակտիվիստների շարասյուները շարժվել են դեպի ՆԳՆ շենք, որտեղ նախագահի ներկայությամբ անցկացվում էր ոստիկանական շքերթը, սակայն ընդդիմությունը ստիպված էր երկաթուղու կողքով շրջանց կատարել, քանի որ կենտրոնական  ճանապարհը արգելափակված էր իրավապաշտպան մարմինների կողմից: Հատուկ նշանակության ջոկատի հետ բախումը տեղի  ունեցավ այն ժամանակ, երբ միտինգի մասնակիցներն ացնում էին երկաթուղով և շարժվում էին դեպի այն փողոցը, որտեղ ընթանում էր շքերթը: Հատուկ նշանակության ջոկատն ուժ գօրծադրեց այն ժամանակ, երբ քաղաքացիական հագնված անհայտ մեկը սկսեց քարեր նետել ջոկատի կողմից: Այնուհետև քարեր նետվեցին ընդդիմության կողմից:

Բախման արդյունքում ընդդիմադիրներից երկուսը հիվանդանոց տեղափոխվեցին: Վրաստանի ԶԼՄ-ների հաղոդագրության համաձայն՝ ընդհանուր ամամբ 10 մարդ է տուժել, մոտավորապես հավասար չափով՝ ընդդիմության և իրավապաշտպան մարմինների կողմերից:

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան ընդդիմության գործողությունները «անպատասխանատու» անվանեց: Ընդդիմության առաջնորդները հայտնեցին, որ բախումը ծրագրված է եղել քաղաքացիական զգեստ հագած ոստիկանի կողմից: -0-