+19
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը դժգոհ է ՄԽ շրջանակներում ԱՄՆ-ի գործունեությունից

13:09
15 Ապրիլի 2010

Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԱՄՆ-ի գործունեությունից, հինգշաբթի լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջան» գործակալությունը:

«Մենք այդ մասին բացեիբաց հայտարարում ենք և կարծում, որ, առաջին հերթին, դա կախված է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի անտարբեր դիրքորոշումից: Ադրբեջանը շատ անգամ է տարբեր մակարդակներում բարձրացրել բռնազավթված հողերի ազատագրման հարցը: Սակայն ԱՄՆ-ի որոշ շրջանակներ, հայկական լոբբի ազդեցության տակ, այս հարցում կորցնում են իրենց չեզոքությունն ու բացեիբաց սատարում Հայաստանին»,- ասել է Հասանովը:

Նա նշել է նաև, որ ներկայում ԱՄՆ դիրքորոշումն ուղղված է նրան, որ Հայաստանին ազատի տնտեսական ծանր վիճակից:

Հաշվի չառնելով տարածաշրջանում Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը, ճնշում չգործադրելով Հայաստանի վրա՝ նման քաղաքականությանը վերջ տալու նպատակով, ԱՄՆ-ն իր բոլոր ջանքերն ուղղում է տնտեսական ճգնաժամից դուրս բերելուն»,- ասել է Հասանովը:

Այդ պատճառով Հայաստանի հարևան երկրների, օրինակ, Թուրքիայի վրա ճնշում գործադրելով, ԱՄՆ-ն պահանջում է օգնել Հայաստանին և հարթել սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունները, կարծում է Հասանովը:

«Մենք համարում ենք, որ դա չի համապատասխանում ԱՄՆ առաքելությանը, հատկապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է, որ  տարածաշրջանում խաղաղություն լինի, ղարաբաղյան հակամարտությունը լուծվի և բարելավվի Հայաստանի տնտեսական վիճակն ու նա միանա անդրազգային նախագծերին, ապա ԱՄՆ-ն պետք է ստիպի Հայաստանին դադարեցնել օկուպացիոն քաղաքականությունը»,- ասել է Հասանովը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է