Հայ տղան դուրս է եկել «Ուկրաինան տաղանդ ունի» շոուի կիսաեզրափակիչ
12.04.2010,
11:48
Հայ տղան դուրս է եկել «Ուկրաինան տաղանդ ունի» շոուի կիսաեզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Սիմֆորոպոլից 9-ամյա Վահրամ Պետրոսյանը դուրս է եկել «Ուկրաինան տաղանդ ունի» հանրաճանաչ շոուի երկրորդ եթերաշրջանի կիեսաեզրափակիչ: «Ուկրաինան տաղանդ ունի» շոուն America’s got talent ամերիկյան շոուի նմանակն է, հաղորդում է Analitika.at.ua կայքը:
Վահրամը ժամանակակից պարեր է կատարում (քրամփ, հաուս, լոքինգ, փոփինգ):
«Україна має талант!-2» համաժողովրդական շոուի երկրորդ եթերաշրջանի տաղանդավար մասնակիցներն իրենց ուժերը կչափեն արդեն ուղիղ եթերում:
Ապրիլի 16-ից ամեն ուրբաթ ժամը 20:00-ին СТБ հեռուստաալիքով «Україна має талант!-2» շոուի մասնակիցները կպայքարեն ոչ միայն եզրափակիչ դուս գալու, այլև ամենատաղանդավորի կոչման և 1 միլիոն գրիվեն մրցանակի համար:-0-