Հայտնաբերվել է Սմոլենսկի մերձակայքում վթարված Տու-154 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը, տեղեկացրել է հեռուստատեսությունը

10.04.2010, 17:08
Հայտնաբերվել է Սմոլենսկի մերձակայքում վթարված Տու-154 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը, տեղեկացրել է հեռուստատեսությունը

Հայտնաբերվել է Սմոլենսկի մերձակայքում վթարված Տու-154 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը։ Նարնջագույն ինքնագրիչը ցուցադրվել է ավիավթարի վայրից Առաջին ալիքի հեռարձակած ուղիղ եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Դատելով պատկերից՝ ինքնագրիչն արտաքինից զգալի վնասվածքներ չի ստացել, թեև ծածկված է մրով։

Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) և Ռոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում այդ սյուժեն։ -0-