Սոչիում բացվել է «Հանուն Հավատի, Հայրենիքի, Սիրո» բանակային երգերի մրցույթ -փառատոնը

08.04.2010, 12:25
Սոչիում բացվել է «Հանուն Հավատի, Հայրենիքի, Սիրո» բանակային երգերի մրցույթ -փառատոնը
Սոչիում բացվել է «Հանուն Հավատի, Հայրենիքի, Սիրո» բանակային երգերի մրցույթ -փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Սոչիի Ձմեռային թատրոնում չորեքշաբթի Ռուսաստանի օրհներգով 13-րդ անգամ մեկնարկել է «Հանուն Հավատի, Հայրենիքի, Սիրո» բանակային երգերի միջտարածաշրջանային մրցույթ-փառատոնը:

«Ամենակարևորն այն է, որ այստեղ ելույթ են ունենում իսկական աստղեր, ովքեր իրենց գործին ամբողջությամբ են տրվում: Այս փառատոնի գլխավոր տարբերանշանն այն է, որ մենք երգում ենք կենդանի ձայնով և ողջ հոգով», - փառատոնի բացման ժամանակ ասել է ժյուրիի նախագահ Սերգեյ Գալկինը:

Այս տարի փառատոնը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի 65-րդ տարեդարձին:

Մրցույթին կմասնակցեն ավելի քան 600 զինվորներ և սպաներ: Իրենց ներկայացուցիչներն են ուղարկել Հրեական ինքնավար մարզը, Յակուտիան, Բուրյատիան, Հյուսիսային Օսեթիան-Ալանիան, ինչպես նաև Ղազախստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան:

Մրցույթի ծրագրում ընդգրկված է վեց անվանակարգ՝ երաժշտական համույթներ, փողային նվագախմբեր, երգի-պարի համույթների մենակատարներ, հեղինակ-կատարողներ, պրոֆեսիոնալ հեղինակների երգերի կատարողներ: Այս տարի նոր է կազակական երգի կատարող անվանակարգը:

Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվի «Օլիմպիական Սոչի» էքսկուրսիան, որի շրջանակներում մասնակիցները կայցելեն Իմերեթյան ծովածոց և Կրասնայա Պոլյանա:

Մասնակիցները համերգներ կտան նաև Սոչիի տարածքում գտնվող բոլոր զորամասերում, որոշ առողջարաններում և գյուղական ակումբներում, ինչպես նաև խաղաղապահների համար՝ Աբխազիայի Հանրապետությունում:

Նախորդ փառատոների դափնեկիրների և դիպլոմակիրների ավանդական համերգը տեղի կունենա շաբաթ օրը Սոչիի գլխավոր հրապարակում:-0-