ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հայերը ծաղիկներ են դնում մետրոպոլիտենի ահաբեկչության զոհերի հիշատակին։
«Բոլորին հրավիրում ենք այսօր հայ ժողովրդի անունից ծաղիկներ դնել Մոսկվայի մետրոպոլիտենի ահաբեկչության զոհերի հիշատակին և արտահայտել իրենց քաղաքացիական բողոքն ընդդեմ ահաբեկչության»,- նշվում է հինգշաբթի Ռուսաստանի հայերի միության՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ուղերձում։
ՌՀՄ ակցիան սկսվել է 17։20-ին՝ մետրոյի «Լուբյանկա» կայարանում։
Երկուշաբթի առավոտյան մետրոյի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, հոսպիտալացվել են 65-ը։ Հարուցվել է երկու քրեական գործ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 3-րդ մասով (ահաբեկչություն)։ -0-