431.08
4.38
402.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Հայաստանի երկու քաղաքացի. ԱԳՆ

13:32
29 Մարտի 2010

Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Հայաստանի երկու քաղաքացի, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:

«Մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել են 1973 թ.-ին ծնված Հասմիկ Մելքումյանն ու 1982 թ.-ին ծնված Լևոն Խաչատրյանը: Նրանք երկուսն էլ ՀՀ քաղաքացիներ էին և ժամանակավորապես գրանցված էին Մոսկվայի շրջանում», - տեղեկացրեց Բալայանը:

Երկուշաբթի ժամը 07:55-ին և 08:40-ին Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել: ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 35 մարդ, տուժել՝ 62 մարդ: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի (ահաբեկչական ակտ) հատկանիշներով:

Դաշնային օպերատիվ շտաբի նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը գործի են դրել ահաբեկիչ-մահապարտուհիները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:06
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
19:37
30 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:56
30 Նոյեմբերի 2023
Եվգենի Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենի Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին
15:11
30 Նոյեմբերի 2023
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
12:52
30 Նոյեմբերի 2023
Սկզբում հոսանքը, հետո ինտերնետը․ խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
Խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
12:20
30 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
10:22
30 Նոյեմբերի 2023
Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը
Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը
20:30
29 Նոյեմբերի 2023
ՍԱՏՄ-ը մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
Ստեղծված իրավիճակում  լրատվամիջոցները քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին
19:37
29 Նոյեմբերի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում
15:53
29 Նոյեմբերի 2023
Հայկական դասագրքերի QR կոդեր տանում էին դեպի թուրքական դրոշով կայք․ մեդիափորձագետը պարզաբանել է պատճառը (ՖՈՏՈ)
Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը բացատրել է, թե ինչու են մի շարք դասագրքերի QR կոդեր տանում դեպի կայք, որտեղ թուրքական դրոշ է պատկերված․ ՖՈՏՈ
14:40
29 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե վաղը սահմանի որ հատվածում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայտնի է, թե վաղը սահմանի որ հատվածում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը