ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վանկուվերի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ վաստակած գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի ռուս երկրպագուները ուզում են իրենց սիրելի մարզիկին ոսկե մեդալ նվիրել, «ՌԻԱ Նովոստիին» պատմել է այդ գաղափարի նախաձեռնողներից մեկը՝ Պետերբուրգի մունիցիպալ «Պետրովսկի Օկրուգ» կազմավորման խորհրդի նախագահ Դմիտրի Իլկովսկին:
«Պլյուշչենկոյի շատ երկրպագուներ ասում են, որ չնայած Վանկուվերում դատավորների որոշմանը՝ Եվգենին հանդես է եկել բոլորից լավ և արժանի է ոսկե մեդալի: Նրանք դիմում են մեզ՝ խնդրելով ուղղել այդ անարդարությունը»,- ասաց Իլկովսկին:
Իլկովսկին նշեց, որ թանկարժեք կազմով մեդալը չի տարբերվի վանկուվերյան ոսկուց: «Դիզայնը այլ կլինի, բայց դա Պլյուշչենկոյի ոսկե մեդալը կլինի ռուսներից»,- նշեց նա:
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն հրաժարվեց բողոքարկել Վանկուվերում մենասահորդների մրցաշարի արդյունքները: Պլյուշչենկոն զարմանք հայտնեց՝ նշելով, որ «բողոքարկել, իհարկե, պետք էր արդեն իսկ կարճ ծրագրից հետո»: -0-