431.08
4.38
402.99
+13
Եղանակը Երևանում
Հայ

Մեդվեդևը սիրում է ֆրանսիական կինոն և ափսոսում է, որ ժամանակին ֆրանսերեն չի սովորել

13:42
25 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, չնայած ազատ ժամանակի բացակայությանը, իրեն երջանիկ մարդ է համարում, սիրում է ֆրանսիական կինոն ավելի շատ, քան հոլիվուդյանը և զղջում է, որ չի սովորել ֆրանսերեն կամ գերմաներեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարտի սկզբին լրանում է երկրորդ տարին, ինչ Մեդվեդևն ընտրվել է ՌԴ երրորդ նախագահի պաշտոնում: «Հասկանում եք, ցանկացած մարդու համար, ինձ թվում է, մեծ երջանկություն է աշխատել սեփական երկրի համար, որին սիրում ես, փորձում ես օգուտ բերել, հատկապես նման բարձր դիրքից: Այս իմաստով ես, իհարկե, երջանիկ մարդ եմ: Իսկ որ ժամանակը քիչ է, ինչ արած...», - ասել է Մեդվեդևը մարտի 1-2-ին Փարիզ այցելության նախաշեմին «Պարի Մաչ» ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում:

«Սակայն ես երբեմն ցանկանում են ինչ-որ կերպ ցրվել, այդ պատճառով ունեմ մի խումբ զվարճություններ, որոնք ինձ այսօր հետաքրքրում են: Դա և լուսանկարչությունն է, և երաժշտությունը», - տեղեկացրել է նախագահը:

ՌԴ նախագահի խոսքերով, ինքը երաժշտություն է սիրում և ազատ ժամանակ բավականին շատ է լսում:

«Անխոս, ինչպես ցանկացած նորմալ մարդ ես գրքեր եմ կարդում, երբեմն ֆիլմեր եմ դիտում, ի դեպ ֆրանսիական ֆիլմեր: Ինձ դուր է գալիս ֆրանսիական կինեմատոգրաֆիան, քանի որ այն ավելի մոտ է մերին: Ես դեմ չեմ Հոլիվուդին, հոլիվուդյանն էլ լավն է, սակայն, ամեն դեպքում, ֆրանսիական կինոն ավելի մոտ է ռուսական ընկալման, ռուսական զգայուն հոգու համար», - կարծում է Մեդվեդևը:

«Ես ցանկանում եմ նշել, որ հիանում եմ ֆրանսիական կինեմատոգրաֆիայի զարգացմամբ: Կարծում եմ, որ մենք պետք է պարտադիր օգտվեք այդ փորձից ռուսական կինոյի համար: Ցավոք, չեմ կարողանում դիտել ֆրանսիական ֆիլմերը ֆրանսերենով: Ես միշտ ափսոսել եմ, որ սովորել եմ անգլերեն, այլ ոչ թե ֆրանսերեն կամ գերմաներեն», - խոստովանել է նա:

Նախագահը նշել է, որ իր իրավաբանական կարիերայի ժամանակ շատ գրքեր է կարդացել Ֆրանսիայի և Գերմանիայի օրենսդրության մասին:

«Այն մեզ ավելի մոտ է, հատկապես քաղաքացիական օրենսդրությունը, քան անգլիականը: Եվ Նապոլեոնի կանոնագիրքը հասկանալի պատճառներով ավելի լավ է բնօրինակով կարդալ» , - ասել է Մեդվեդևը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:31
24 Նոյեմբերի 2023
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
22:24
24 Նոյեմբերի 2023
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
18:12
24 Նոյեմբերի 2023
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն
18:06
24 Նոյեմբերի 2023
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում
14:35
24 Նոյեմբերի 2023
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
13:20
24 Նոյեմբերի 2023
Մեկուկես տարի անց մեղադրանք է առաջադրվել լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով
Լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մեկուկես տարի անց
11:43
24 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
10:21
24 Նոյեմբերի 2023
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
10:15
24 Նոյեմբերի 2023
Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
16:02
23 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
15:49
23 Նոյեմբերի 2023
ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է․ նախարար
ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է