Մոսկվայի բուդդիստները հերթական անգամ «կմաքրվեն» Ամանորից առաջ

12.02.2010, 12:22
Մոսկվայի բուդդիստները հերթական անգամ «կմաքրվեն» Ամանորից առաջ

Ցոնկապա լամայի մոսկովյան կենտրոնի բուդդիստները, լուսնային օրացույցով Ամանորի (որն այս անգամ նշվում է փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը) կապակցությամբ նախապատրաստության շրջանակներում կմասնակցեն Գուտոր ծիսակարգին, այն մաքրման հատուկ ծիսակարգ է, երբ «հանվում է» ողջ բացասականը, որը կուտակվել է նախորդ տարվա ընթացքում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է կենտրոնի նախագահ Դմիտրի Նիկիֆորովը:

Բուդդիստական Սագաալգան ամանորը (թարգմանաբար՝ «Սպիտակ ամիս») սպիտակ կաթնամթերքի, մեծերին մեծարելու, մարդու և բնության նորացման, մտքերի թափանցիկության և մաքրության, հույսի և լավ սպասումների տոն է, որը մոնղոլալեզու ժողովուրդների հիմնական տոներից մեկն է, այն նշվում է 13 դարից ի վեր՝ Չինգիզխանի թոռ Հուբիլայ խանի հրամանով: Սագաալգանը նվիրվում է անասունների դժվար ձմեռելու ավարտին և գարնան սկզբին:

Ամանորի տոնը բուդդիստները սովորաբար նշում են հունվարի վերջին և մարտի կեսերին ընկած ժամանակահատվածում՝ լուսնային օրացույցով առաջին գարնանային լիալուսնի օրը: Տոնի ամսաթիվն ամեն տարի հաշվարկվում է աստղաբանական աղյուսակներով:

«Ցոնկապա լամայի կենտրոնում կանցկացվի հատուկ նախատոնական ծիսակարգ՝ ազատում խոչընդոտներից, հիվանդություններից և այլն, որպեսզի դրանք չտեղափոխվեն հաջորդ տարի», - «ՌՒԱ Նովոստիին» ասել է Նիկիֆորովը:

Գուտոր ծիսակարգը ենթադրում է ամեն մարդու տնից և կյանքից վատ, անհաջող իրերի և մտքերի «դուրս նետումը»:

Նիկիֆորովի խոսքերով՝ բուդդիզմում, ինչպես Տիբեթում, այնպես էլ մոնղոլական ժողովուրդների մոտ, խորհուրդ է տրվում ամանորից մեկ օր առաջ մաքրել տունը, ամեն ինչ լվանալ: «Իսկ Նոր տարին, ըստ տիբեթական ավանդույթի, գալիս է ոչ թե գիշերը ժամը 12-ին, այլ առավոտյան՝ լուսաբացի հետ», - ավելացրել է կենտրոնի նախագահը:-0-