Բելառուսում կանցկացվի հայկական երիտասարդության «Միասին» երկրորդ փառատոնը

11.02.2010, 18:39
Բելառուսում կանցկացվի  հայկական երիտասարդության «Միասին» երկրորդ փառատոնը

Փետրվարի 12-14-ին Բելառուսի Ռադոշկովիչ ավանում կանցկացվի  հայկական երիտասարդության «Միասին» երկրորդ փառատոնը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, Փառատոնի կազմակերպիչների նպատակն է միավորել տարբեր երկրների հայ երիտասարդությանը՝ իրենց ազգային ինքնությունը պահպանելու գործում:

Փառատոնի հիմնական ուղղություններն են՝ գաղափարախոսական («Բելառուսի հանրապետության հայկական երիատասարական կազմակերպոթւյան ստեղծում» թեմատիկ կլոր սեղան, Բելառուսում Հայ Առաքելական եկեղեցու շինարարության համար երիտասարդական դրամահավաք), ստեղծագործական (համերգամրցութային ծրագիր՝ խորեոգրաֆիա, պոեզիա, վոկալ և այլն), ինտելեկտուալ (բրեյն-ռինգ), մարզական (ֆուտբոլ, վոլեյբոլ, նարդու մրցույթ):

Փառատոնի ժյուրիի կազմում են Բելառուսում հայկական սփյուռքի ճանաչված ու վառ ներկայացուցիչներ մշակույթի, գիտության և արվեստի ոլորտներում:

Փառատոնի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և հուշանվերներով: Փառատոնի հյուրերը սեփական մրցանակը սահմանելու իրավունք ունեն:

Փառատոնին մասնակցում են Բելառուսի մարզերի հայկական սփյուռքի երիտասարդության ներկայացուցիչներից բաղկացած թիմերը և հյուրեր ԱՊՀ երկրներից: Թիմի կազմում կարող է լինել 18-35 տարեկան 7-9 մարդ: -0-