Մի քանի հայեր ընդգրկվել են ՌԴ նախագահի հովանու ներքո գտնվող կառավարող կադրերի ռեզերվում ներառված 500 անձանց ցանկի մեջ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, առաջին հարյուրյակում նշված է «Ինտուրիստ» համառուսական բաժնետիրական միության նախագահ Ալեքսանդր Հարությունովի անունը: «Ռեզերվների թվում են նաև «ТВ-Новости» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և «Հասարակական նախագծման ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Վալերի Եղոզարյանը, սակայն նրանք գտնվում են առաջին հարյուրյակի սահմաններից դուրս», - հաղորդում է թերթը:-0-