ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն նոյեմբերի 22-ին Յալթայում, հաղորդում է Analitika.at.ua. ինտերնետ-հրատարակությունը:
«Տոնական պատարագը կգլխավորի Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Ժամերգությունից հետո ծրագրվում է համերգ՝ Ուկրաինայի «Արարատ» համույթի մասնակցությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1909-17 թթ.-ին Էջմիածնում գտնվող համանուն եկեղեցու օրինակով և Ղրիմում հայկական կարևոր ճարտարապետական հուշարձաններից մեկն է:-0-