Կիևում տեղի է ունեցել «Երևան-Կիև տրանզիտ» նախագծի առաջին համերգը

Ուկրաինայի մայրաքաղաքում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել Երևան-Կիև տրանզիտ նախագծի առաջին համերգը:
Ինչպես հաղորդում է Analitika.at.ua կայքը, համերգը մեծ իրադարձություն էր Ուկրաինայի հայկական համայնքի և մայրաքաղաքի բնակիչների համար: Վաղուց էր, ինչ մեկ բեմի վրա չէին հավաքվել նման թվով սիրված աստղեր:
Նախագծի շրջանակներում ձևավորվել էին հայ-ուկրաինական դուետներ՝ Սվետլանա Լոբոդա և Թաթա, Վլադիմիր Գրիշկո և Տրիո Սոպրանո (Նունե Բադալյան, Մագդա Մկրտչյան, Մարինե Դեինյան), «HOT CHOCOLATE» խումբ և Ռազմիկ Ամյան, 4 կորոլյա» խումբ և Աննա Խաչատրյան, Տինա Կորոլ և Արման Հովհաննիսյան, Վիտալի Կոզլովսկի և Էմմի, Դմիտրի Կլիմաշենկո և Արաքսյա Մուշեղյան, », «Դրուգա Ռիկա» խումբ և Ինգա ու Անուշ Արշակյաններ, Նաստյա Կամենսկիխ, Պոտապ և Գարիկ Մարտիրոսյան, Այա Սեդոկովա և Ռիչարդ Մադլենյան «ՎԻԱ Գրա» խումբ և Արամե, Սյուզի և Քիշե:
Հանդիսատեսը ջերմորեն ողջունում էր հայ և ուկրաինացի աստղերին, նույնիսկ համերգից հետո Ուկրաինայի մայրաքաղաքի ճանապարհներին կարելի էր նկատել ավտոմեքենաներ՝ Երևան-Կիև տրանզիտի դրոշներով:-0-