ԱՊՀ գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման քայլերը, ուրբաթ նեղ կազմով սկսվել է Քիշնևում։ Լուսանկարման արարողությանն առաջնորդները եկել են կարմիր փողկապներով։
Նիստին մասնակցում են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուչշենկոն, ինչպես նաև Մոլդովայի ղեկավարի պաշտոնակատար Միխայ Գիմպուն։
Ղազախստանն ու Տաջիկստանը գագաթնաժողովում ներկայացված են վարչապետերի մակարդակով, Թուրքմենստանը ներկայացնում է կառավարության նախագահի տեղակալը, իսկ Ուզբեկստանը՝ սենատի նախագահ Օլիյ Մաժլիսան։
Հանդիպումից առաջ գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են։ Իսկ լուսանկարվելուց առաջ ոչ պաշտոնական մթնոլորտում նախագահները շփվել են միմյանց հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դմիտրի Մեդվեդևն, ով հանրապետության պալատ է եկել Յուշչենկոյից մի քանի րոպե առաջ, ողջունել է գագաթնաժողովի՝ արդեն ժամանած մասնակիցներին, իսկ այնուհետև նաև Ուկրաինայի նախագահին։
Ռուսաստանյան առաջնորդը նշել է, որ բոլոր գագաթնաժողովներում եռակողմ հանդիպումները, որոնց ներկա են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն, ավանդական են դառնում։
Մեդվեդևն ուշադրություն է դարձրել նաև բոլոր նախագահների՝ միևնույն գույնի փողկապներին։
«Պայմանավորվել ենք կապել կարմիր փողկապներ, որպեսզի տարբերվենք վարչապետերի մակարդակով ներկայացված գործընկերներից»,- ժպտալով ասել է ռուսաստանցի առաջնորդը։
Վերջին պահին նախագահներին է միացել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոն և Մեդվեդևը ջերմ ողջունել են միմյանց։
Գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցը ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ քայլերն են։ Նիստի ընթացքում նախատեսվում է դիտարկել ֆինանսական ճգնաժամի հաղթահարման, մարդասիրական բանգավառում ինտեգրացիոն գործընթացների, անվտանգութոայն ապահովման ոլորտի, ինչպես նաև Համագործակցության կանոնադրական և այլ մարմինների գործունեության օպտիմալացման հետագա ընթացակարգերին ուղղված շուրջ 20 փաստաթղթի նախագիծ։ --0—