ՌԴ-ին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու փորձը ձախողվեց. Կոսաչյով

01.10.2009, 15:56
ՌԴ-ին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու փորձը ձախողվեց. Կոսաչյով

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայնի իրավունքից զրկելու Վրաստանի փորձը՝ անցյալ տարի Հարավային Օսեթիայում տեղի ունեցած դեպքերի համար, լիովին տապալվեցին, իսկ այդ նախաձեռնության քնարկման ժամանակ հայտնաբերվեց նույնիկս կեղծում, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտարարեց Վեհաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը:

Նրա խոսքերով՝ ՌԴ պատվիրակության լիազորությունները հաստատելու օգտին հինգշաբթի արտահայտվել է 88 պատգամավոր, դեմ՝ 35-ը:

«Վրացիների մտահղացումը հիմնովին տապալվեց: Ավելին՝ քննարկումների ընթացքում հայտնաբերվեց, որ Բոսնիա և Հերցեգովինայից մի պատգամավոր, որը ստորագրողների այդ ցուցակում դեր էր խաղում, բողոք արտահայտեց՝ ասելով, որ ինքը չի ստորագրել նման նախաձեռնության տակ, և դա կեղծում է»,- նշեց Կոսաչյովը:

Վրաստանի պատվիրակությունը, որը առաջարկել էր Ռուսաստանի պատվիրակությանը Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկել, Մոսկվային մեղադրում էր կազմակերպության մի շարք դրույթներ խախտելու մեջ, մասնավորապես, անցյալ տարվա հոկտեմբերյան բանաձևը չկատարելու մեջ, որտեղ խոսքը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին էր: Վրաստանի նախաձեռնությանը սատարում էին 72 խորհրդարանական նվազագույնը 20 ձայնի դեպքում: -0-