Բելառուսի պաշտպանության նախարարը դրական դինամիկա է նշել ԱՊՀ ՀՕՊ համակարգի զարգացման մեջ
ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգը դինամիկ զարգանում է և այսօր արդեն լավ կառավարվող միավորված կառույց է, հինգշաբթի Աստրախանի մարզի Աշուլուկ հրաձգարանում «Ռազմական համագործակցություն 2009» ԱՊՀ ՀՕՊ համատեղ մարտավարական զորավարժությունների արդյունքում Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցևը հայտնեց լրագրողներին:
«Վստահ եմ, որ միացյալ համակարգը դինամիկ զարգանում է: Կարևոր է, որ միացյալ համակարգի խմբավորումը կառավարելի է»,- ասաց Մալցևը:
Իր հերթին Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հանձնակատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը հայտնեց, որ «բոլոր նպատակներն ու առաջադրանքները, որ հետապնդվում էին «Ռազմական համագործակցության» ավարտական փուլում, իրագործվել ու լուծվել են»:
Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի խոսքերով՝ «ԱՊՀ ՀՕՊ բոլոր համակարգերը արդյունավետություն են ցույց տվել և թույլ են տալիս բարեհաջող կերպով լուծել իրենց առաջ դրված խնդիրներ»: --0--